Հոդված 129. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾԽԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հոդված 129. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾԽԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Կոլտնտեսային ծխի գլխավորի կնքված գործարքների համար կոլտնտեսային ծուխը իր գույքով պատասխանատու է, եթե գործի հանգամանքներից չի բխում, որ գործարքը կնքված է ծխի գլխավորի անձնական շահերի օգտին:
Ծխի մյուս անդամները իրենց պարտավորություններով պատասխանատու են իրենց անձնական գույքով, ինչպես նաև ծխի գույքում ունեցած իրենց բաժնով (սույն օրենսգրքի 130 հոդված), եթե գործի հանգամանքներից չի բխում, որ գործարքը կնքված է ծխի շահերի օգտին:
Կոլտնտեսային ծխի անդամի հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու համար կատարվող բռնագանձումը կարող է ծխի գույքի վրա տարածվել, եթե դատարանի դատավճռով հաստատվել է, որ այդ գույքն ստացվել է հանցագործ ճանապարհներով ձեռք բերված միջոցներով կամ ավելացել է այդ միջոցների հաշվին:
Կոլտնտեսային ծխի այն գույքի ցանկը, որի վրա պարտատերերի պահանջների դիմաց բռնագանձում չի կարող տարածվել, սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: