Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 130. ԲԱԺՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԽԻ ԳՈՒՅՔԻ ՄԵՋ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 130. ԲԱԺՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԽԻ ԳՈՒՅՔԻ ՄԵՋ

Կոլտնտեսային ծխի անդամի բաժինը ծխի գույքի մեջ որոշվում է` երբ նա դուրս է գալիս ծխի կազմից առանց նոր ծուխ կազմելու (բաժին հանելը). երբ մեկ ծխից կազմվում են երկու և ավելի ծխեր (բաժանվելը). երբ բռնագանձումը տարածվում է ըստ ծխի անդամի անձնական պարտավորությունների:

Ծխի անդամի բաժնի չափը որոշվում է ելնելով ծխի բոլոր անդամների բաժինների հավասարությունից, ներառյալ չափահաս չդարձածներին ու անաշխատունակներին:

Ծխի աշխատունակ անդամի բաժինը ծխի գույքի մեջ կարող է պակասեցվել, եթե նա կարճատև է եղել ծխի կազմում կամ իր աշխատանքով կամ միջոցներով աննշան մասնակցություն է ունեցել ծխի տնտեսությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։