Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 131. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾԽԻՑ ԲԱԺԻՆ ՀԱՆԵԼԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 131. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾԽԻՑ ԲԱԺԻՆ ՀԱՆԵԼԸ

Երբ կոլտնտեսային ծխի մեկ կամ մի քանի անդամներ դուրս են գալիս նրա կազմից, ապա նատուրայով նրանց բաժին է հանվում այն հաշվով, որ ծուխը չզրկվի իր օժանդակ տնտեսությունը վարելու համար անհրաժեշտ շինություններից, անասուններից ու գյուղատնտեսական ինվենտարից:

Եթե անհնար է ծխի անդամին հասանելիք գույքի բաժինը նատուրայով տալը, ապա նրա արժեքը վճարվում է փողով:

Ծխի կազմից դուրս գալիս ծխի գույքից բաժին հանելու պահանջի իրավունք ունեն ծխի տասնվեց տարեկան դարձած անդամները: Ծխի տասնհինգից մինչև տասնվեց տարեկան անդամները բաժին հանելու պահանջ կարող են դնել իրենց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ: Ծխի տասնհինգ տարեկան չդարձած անդամների շահերի օգտին բաժին հանելու պահանջ կարող են դնել նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։