Հոդված 144. ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՆՏՆՏԵՍՈՐԵՆ ՊԱՀԵԼԸ
Հոդված 144. ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՆՏՆՏԵՍՈՐԵՆ ՊԱՀԵԼԸ
Եթե քաղաքացին անտնտեսվար վերաբերմունք է ցուցաբերում իրեն պատկանող և հասարակության համար պատմական, գեղարվեստական կամ այլ զգալի արժեք ներկայացնող գույքին, ապա այն պետական կազմակերպություները, որոնց խնդիրների մեջ է մտնում այդ տեսակ գույքի պահպանությունը, սեփականատիրոջը նախազգուշացնում են, որպեսզի նա դադարեցնի անտնտեսվար վերաբերմունքը այդ գույքի նկատմամբ: Եթե սեփականատերը չկատարի այդ պահանջը, ապա համապատասխանորեն կազմակերպության հայցով դատարանը կարող է վերցնել այդ գույքը, որը դառնում է պետության սեփականությունը: Քաղաքացուն հատուցվում է վերցված գույքի արժեքը` համաձայնությամբ որոշված, իսկ վեճ ծագելու դեպքում` դատարանով որոշված չափով:
Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում հիշյալ գույքը վերցնելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել առանց նախազգուշացման: