ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 13 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 147. ԳՏՆՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 147. ԳՏՆՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այն կազմակերպության ադմինիստրացիան, որին հանձնված է գտնված իրը, եթե երկու շաբաթվա ընթացքում չհայտաբերվի իրը կորցրած անձը, իրը հանձնում է միլիցիային կամ պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեին: Տրանսպորտի մարմինները գտնված իրերը պահում և իրացնում են տրանսպորտում գործող կանոնների համաձայն:
Միլիցիան կամ պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեն պարտավոր են իրեն հանձնված գտնված իրերը պահել վեց ամսվա ընթացքում: Հիշյալ ժամանակամիջոցում իրը կորցրած անձի հայտաբերման դեպքում իրը վերադարձվում է նրան: Եթե հիշյալ ժամանակամիջոցում այդ անձը չհայտաբերվի, ապա իրը անհատույց անցնում է պետությանը ի սեփականություն: