Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ

Հոդված 15. ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԿԱՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԱՐԱՇԱՀՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 15. ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԿԱՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԱՐԱՇԱՀՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանը կարող է սահմանափակել քաղաքացու գործունակությունը, եթե նա ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահելու հետևանքով նյութական ծանր կացության մեջ է դնում իր ընտանիքը: Նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն:

Բացառությամբ կենցաղային մանր գործարքների, նա կարող է միայն հոգաբարձուի համաձայնությամբ գույք տնօրինելու գործարքներ կնքել, ստանալ և տնօրինել իր աշխատավարձը, կենսաթոշակը կամ եկամուտների այլ տեսակները:

Երբ քաղաքացին դադարում է ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահել, դատարանը վերացնում է նրա գործունակության սահմանափակումը, որից հետո վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:

(03.12.66 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։