ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 15 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Հոդված 162. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
Հոդված 162. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
Պայմանագիրը կնքված է համարվում, երբ պատշաճ դեպքերում պահանջվող ձևով կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել նրա բոլոր էական կետերում:
Էական են համարվում պայմանագրի այն կետերը, որոնք որպես այդպիսիք են ճանաչվել օրենքով կամ անհրաժեշտ են տվյալ տեսակի պայմանագրերի համար, ինչպես նաև այն բոլոր կետերը, որոնց նկատմամբ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի: