ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 15 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Հոդված 163. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁևԸ
Հոդված 163. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁևԸ
Եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում նրան պայմանավորված ձևը տալու պահից, թեկուզև պայմանագրերի տվյալ տեսակի համար այդ ձևը օրենքով չի էլ պահանջվում:
Եթե օրենքի համաձայն կամ կողմերի համաձայնությամբ պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, ապա այն կարող է կնքվել ինչպես երկու կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, այնպես էլ նամակների, հեռագրերի, հեռախոսագրերի և այլ փաստաթղթերի փոխանակման միջոցով, որոնք ստորագրել է այն կողմը, որն ուղարկում է դրանք:
Օրենքով նախատեսված դեպքերում պայմանագիրը կարող է կնքվել պատվերը կամ կարգագիրը կատարման ընդունելու միջոցով: