Հոդված 168. ՆԱԽԱՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 168. ՆԱԽԱՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Երկու կողմերի համար պարտադիր պետական պատվերի վրա հիմնված պայմանագիր կնքելիս ծագող տարաձայնությունները լուծվում են դատարանի միջոցով, եթե կողմերից թեկուզև մեկը կոլտնտեսություն է, միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային ձեռնարկություն, կազմակերպություն ու միավորում և համապատասխան արբիտրաժի (միջնորդ դատարանի) միջոցով, եթե կողմերը պետական, կոոպերատիվ և այլ հասարակական կազմակերպություններ են (բացի կոլտնտեսություններից, միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային ձեռնարկություններից, կազմակերպություններից, միավորումներից), որչափով օրենքով այլ բան չի սահմանված:
Երկու կողմերի համար պարտադիր պետական պատվերի վրա չհիմնված պայմանագիր կնքելիս հիշյալ կազմակերպությունների միջև ծագող տարաձայնությունները կարող են լուծվել համապատասխանաբար` դատարանի կամ արբիտրաժի կողմից, եթե դա հատկապես նախատեսված է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ:
(25.10.72 թ., 28.07.82 թ., 25.12.87 խմբագրությամբ)