ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 15 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Հոդված 169. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ՕԳՏԻՆ
Հոդված 169. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ՕԳՏԻՆ
Եթե պայմանագիր կնքող անձը պայմանագրից ծագած պարտավորության կատարումը պայմանավորել է հօգուտ երրորդ անձի, ապա եթե այլ բան չի նախատեսված պայմանագրում և այլ բան չի բխում նրա իմաստից, կատարում կարող է պահանջել ինչպես այն անձը, որի անունից պայմանագիրը կնքվել է, այնպես էլ երրորդ անձը, որի օգտին վերապահված է կատարումը:
Եթե երրորդ անձը հրաժարվել է պայմանագրով նրան տրված իրավունքից, ապա այն անձը, որի անունից կնքվել է պայմանագիրը, կարող է օգտվել այդ իրավունքից, եթե դա չի հակասում օրենքին կամ պայմանագրի իմաստին: