ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 16 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 173. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 173. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ
Պայմանագրից ծագած պարտավորության կատարումը կարող է ամբողջապես կամ մասամբ դրվել երրորդ անձի վրա, եթե դա նախատեսված է սահմանված կանոններով, ինչպես և եթե երրորդ անձի կողմերից մեկի հետ կապված է վարչական ենթակայությամբ կամ համապատասխան պայմանագրով:
Եթե պարտավորությունը անձամբ կատարելու քաղաքացու պարտականությունը չի բխում օրենքից, պայմանագրից կամ պարտավորության էությունից, ապա պարտատերը պարտավոր է ընդունել այն կատարումը, որ պարտապանի փոխարեն առաջարկել է երրորդ անձը: