ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ
Հոդված 18. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 18. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ
Քաղաքացին դատական կարգով կարող է անհայտ բացակայող ճանաչվել, եթե նրա մշտական բնակության վայրում մեկ տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:
Եթե հնարավոր չէ որոշել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը, ապա անհայտ բացակայության սկիզբը համարվում է այն ամսին հաջորդող ամսի մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը: