ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 16 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 182. ԱՅՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱՏԵՐ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱՊԱՆ
Հոդված 182. ԱՅՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱՏԵՐ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱՊԱՆ
Եթե պարտավորությանը մասնակցում են մի քանի պարտատեր կամ մի քանի պարտապան, ապա պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի կատարում պահանջելու, իսկ պարտապաններից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել պարտավորությունը` մյուսներին հավասար բաժիններով, եթե օրենքից կամ պայմանագրից այլ բան չի բխում:
Սոցիալիստական կազմակերպությունների միջև բաժնային պայմանագրերից ծագող պարտավորություններում պարտատիրոջ` կատարում պահանջելու իրավունքը, և պարտապանի` պարտավորությունը կատարելու պարտականությունը, որոշվում են պայմանագրով սահմանվող բաժիններով: