Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ

Հոդված 19. ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 19. ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու գույքի նկատմամբ դատարանի որոշման հիման վրա խնամակալություն է սահմանվում: Այդ գույքից ապրուստի միջոց է տրվում այն քաղաքացիներին, որոնց անհայտ բացակայողը օրենքով պարտավոր էր պահել, և մարվում է անհայտ բացակայողի մյուս պարտավորություններով ունեցած պարտքը:

Բացակայող քաղաքացու գույքը պահպանելու, ինչպես նաև նրա գույքը կառավարելու համար խնամակալության և հոգաբարձության մարմինը, շահագրգռված անձանց դիմումի հիման վրա, խնամակալ կարող է նշանակել քաղաքացու գտնվելու վայրի վերաբերյալ վերջին տեղեկություններն ստացվելու օրվանից նաև մեկ տարին լրանալուց առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։