Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության այլ ակտերով կարգավորվում են սույն օրենսգրքի 1 հոդվածում նշված հարաբերությունները`

պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների միջև.

քաղաքացիների և պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների միջև.

քաղաքացիների միջև:

Սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցներ, ԽՍՀ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, կարող են լինել նաև այլ կազմակերպություններ:

Սույն օրենսգրքի կանոնները չեն կիրառվում մեկ կողմին մյուս կողմի վարչական ենթակայության վրա հիմնված գույքային հարաբերությունների, ինչպես նաև հարկային ու բյուջետային հարաբերությունների նկատմամբ:

Ընտանեկան, աշխատանքային, հողային, լեռնային, ջրային, անտառային հարաբերությունները, ինչպես նաև կոլտնտեսություններում` նրանց կանոնադրությունից բխող հարաբերությունները, կարգավորվում են համապատասխանաբար ընտանեկան, աշխատանքային, հողային օրենսդրությամբ, ընդերքի մասին օրենսդրությամբ, ջրային, անտառային և կոլտնտեսային օրենսդրությամբ:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։