ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 17 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 205. ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՐԱ ԴԵՄ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 205. ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՐԱ ԴԵՄ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Եթե երաշխավորի դեմ հայց է հարուցվել, նա պարտավոր է գործին մասնակից դարձնել պարտապանին:
Հակառակ դեպքում պարտապանն իրավունք ունի երաշխավորի ետադարձ պահանջի դեմ (սույն օրենսգրքի 206 հոդված) անելու պարտատիրոջ նկատմամբ ունեցած իր բոլոր առարկությունները:
Երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անելու այն բոլոր առարկությունները, որ կարող է ներկայացնել պարտապանը: Երաշխավորը չի կորցնում իրավունքը այդ առարկությունների նկատմամբ նույնիսկ այն դեպքում, երբ պարտապանը դրանցից հրաժարվել է կամ ընդունել իր պարտավորությունը: