Հոդված 21. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄԵՌԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
Հոդված 21. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄԵՌԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
Քաղաքացին դատական կարգով կարող է մեռած հայտարարվել, եթե նրա մշտական բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի պարագաներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքերի հետևանքով` վեց ամսվա ընթացքում:
Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացի դատական կարգով կարող է մեռած հայտարարվել ոչ շուտ, քան ռազմական գործողություններն ավարտվելու օրվանից երկու տարի հետո:
Մեռած հայտարարված քաղաքացու մահվան օրն է համարվում նրան մեռած հայտարարելու վերաբերյալ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնելու օրը: Այն քաղաքացուն մեռած հայտարարելու դեպքում, որն անհայտ կորել է մահվան վտանգ սպառնացող կամ այնպիսի պարագաներում, որոնք հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքից, դատարանը կարող է այդ քաղաքացու մահվան օրը ճանաչել նրա ենթադրյալ մահվան օրը: