ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 19 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 217. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ
Հոդված 217. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ
Եթե պարտապանը չի կատարում կամ պատշաճ կերպով չի կատարում պարտավորությունը, ապա նա պարտավոր է պարտատիրոջը հատուցել դրանով պատճառած վնասները:
Վնասներ ասելով հասկացվում են` պարտատիրոջ կատարած ծախսերը, նրա գույքի կորուստը կամ վնասումը, ինչպես նաև պարտատիրոջ չստացած այն եկամուտները, որոնք նա կստանար, եթե պարտապանը կատարեր պարտավորությունը: