Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 19 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 219. ՏՈՒԺԱՆՔԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 219. ՏՈՒԺԱՆՔԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼԸ

Եթե վճարման ենթակա տուժանքը (տուգանքը, տույժը) պարտատիրոջ կրած վնասների համեմատությամբ չափազանց մեծ է, ապա դատարանն իրավունք ունի պակասեցնելու տուժանքը (տուգանքը, տույժը): Ընդսմին պետք է հաշվի առնվեն պարտապանի կողմից պարտավորության կատարման աստիճանը, պարտավորությանը մասնակցող քաղաքացիների գույքային դրությունը, պարտատիրոջ ոչ միայն գույքային, այլև հարգվելու արժանի մյուս ամեն մի շահը:

Արբիտրաժը (միջնորդ դատարանը) բացառիկ դեպքերում իրավունք ունի, հաշվի առնելով պարտապանի ու պարտատիրոջ հարգվելու արժանի շահերը, պակասեցնելու պարտատիրոջը վճարվելիք տուժանքը (տուգանքը, տույժը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։