Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 19 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 222. ԱՆՀԱՏԱՊԵՍ ՈՐՈՇՎՈՂ ԻՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 222. ԱՆՀԱՏԱՊԵՍ ՈՐՈՇՎՈՂ ԻՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

Անհատապես որոշվող իրը պարտատիրոջ սեփականությանը, օպերատիվ կառավարմանը կամ օգտագործմանը հանձնելու պարտավորությունը չկատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու, որ այդ իրը վերցվի պարտապանից և հանձնվի իրեն: Այդ իրավունքը վերանում է, եթե իրն արդեն հանձնվել է նույնպիսի իրավունք ունեցող մի երրորդ անձի: Եթե իրը դեռ չի հանձնվել, ապա պարտատերերից նախապատվության իրավունք ունի նա, ում օգտին պարտավորությունն ավելի շուտ է ծագել, իսկ եթե դա անհնար է որոշել, ապա նա, ով ավելի շուտ է հայց հարուցել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։