Հոդված 226. ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ՄԵՂՔԸ: ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՄԵՂՔՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 226. ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ՄԵՂՔԸ: ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՄԵՂՔՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Եթե պարտավորությունը չի կատարվել կամ ոչ պատշաճ կերպով է կատարվել պարտատիրոջ դիտավորության կամ անզգուշության պատճառով, պարտապանն ազատվում է պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի սահմանված:
Եթե պարտավորությունը չի կատարվել կամ ոչ պատշաճ կերպով է կատարվել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը, արբիտրաժը կամ միջնորդ դատարանը համապատասխանորեն նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը:
Դատարանը, արբիտրաժը կամ միջնորդ դատարանը իրավունք ունի նաև պարտապանի պատասխանատվության չափը նվազեցնելու, եթե պարտատերը դիտավորյալ կերպով կամ անզգուշությամբ նպաստել է այն վնասների ավելացմանը, որոնք պարտապանի կողմից իր պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու հետևանք են, կամ միջոցներ չի ձեռնարկել այդ վնասները նվազեցնելու համար:
Սույն հոդվածի կանոնները համապատասխանորեն կիրառվում են նաև այն դեպքում, երբ պարտապանը պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար օրենքով կամ պայմանագրով (սույն օրենսգրքի 224 հոդված) գույքային պատասխանատվություն է կրում անկախ իր մեղքից: