Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ

Հոդված 24. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 24. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Իրավաբանական անձ են հանդիսանում`

այն պետական ձեռնարկությունները և մյուս պետական կազմակերպությունները, որոնք աշխատում են տնտհաշվարկով, ունեն իրենց ամրացված հիմնական ու շրջանառու միջոցներ և ինքնուրույն հաշվեկշիռ.

այն պետական հիմնարկներն ու մյուս պետական կազմակերպությունները, որոնք պահվում են պետական բյուջեի հաշվին և ունեն ինքնուրույն նախահաշիվ և որոնց ղեկավարներն ունեն վարկեր տնօրինելու իրավունք (օրենքով սահմանված բացառություններով).

այն պետական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են այլ աղբյուրների հաշվին և ունեն ինքնուրույն նախահաշիվ ու ինքնուրույն հաշվեկշիռ.

Կոլտնտեսությունները, միջկոլտնտեսային և այլ կոոպերատիվ կազմակերպությունները և նրանց միավորումները, մյուս հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այդ կազմակերպությունների ու նրանց միավորումների այն ձեռնարկություններն ու հիմնարկները, որոնք ունեն առանձնացված գույք և ինքնուրույն հաշվեկշիռ.

պետական-կոլտնտեսային և մյուս պետական-կոոպերատիվ կազմակերպությունները.

մյուս կազմակերպությունները` ԽՍՀ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Այս հոդվածում նշված և պետական բյուջեի հաշվին պահվող հիմնարկներն ու մյուս պետական կազմակերպությունները ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գործում են համապատասխանորեն` ԽՍՀ Միության կամ Հայաստանի Հանրապետության անունից:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։