ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 21 · ԱՌՈՒԾԱԽ
Հոդված 241. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԱՌՈՒԾԱԽԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁևԸ
Հոդված 241. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԱՌՈՒԾԱԽԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁևԸ
Քաղաքում կամ քաղաքատիպ ավանում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, եթե կողմերից թեկուզ մեկը քաղաքացի է, և գրանցվի պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում:
Գյուղական բնակավայրում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և գրանցվի պատգամավորների գյուղական խորհրդի գործադիր կոմիտեում:
Բնակելի տան առուծախի պայմանագիրը կնքված է համարվում նրա գրանցման պահից: Գրանցումը պետք է կատարվի նոտարական վավերացման օրվանից ամենաուշը երեք ամսում:
Այս հոդվածի կանոնների չկատարումը անվավեր է դարձնում տան առուծախի պայմանագիրը: