ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 21 · ԱՌՈՒԾԱԽ
Հոդված 242. ԳԻՆ
Հոդված 242. ԳԻՆ
Պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունները ապրանքները վաճառում են սահմանված պետական գներով, բացի ԽՍՀ Միության և օրենսդրությամբ և նրա որոշած սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերից:
Կոլտնտեսությունները գյուղատնտեսական արտադրանքի պետության կողմից չգնվող ավելցուկները, ինչպես նաև քաղաքացիները իրենց գույքը վաճառում են կողմերի համաձայնությամբ սահմանվող գներով, եթե այլ բան չի նախատեսված ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(28.07.82, 25.06.86 խմբագրությամբ)