ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 21 · ԱՌՈՒԾԱԽ
Հոդված 244. ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԱՃԱՌՎԱԾ ԻՐԸ
Հոդված 244. ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԱՃԱՌՎԱԾ ԻՐԸ
Երբ սեփականության իրավունքը կամ օպերատիվ կառավարման իրավունքը գնորդին է անցնում մինչև իրի հանձնումը (սույն օրենսգրքի 136 հոդված), վաճառողը պարտավոր է մինչև հանձնումը պահպանել իրը, թույլ չտալով նրա վատթարացում:
Դրա համար անհրաժեշտ ծախսերը գնորդը պարտավոր է հատուցել վաճառողին, եթե դա նախատեսված է պայմանագրով: