ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 21 · ԱՌՈՒԾԱԽ
Հոդված 248. ԳՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԻՐԵՆ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ԻՐ ՎԱՃԱՌՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 248. ԳՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԻՐԵՆ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ԻՐ ՎԱՃԱՌՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Գնորդը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի իր, եթե վաճառողը նախօրոք չի հայտնել իրի թերությունների մասին, ըստ իր ընտրության իրավունք ունի պահանջելու`
կամ պայմանագրում որոշված տեսակային հատկանիշներով իրը փոխարինել պատշաճ որակի իրով.
կամ համեմատականորեն իջեցնել գնման գինը.
կամ իրի թերություններն անվճար վերացնել վաճառողի կողմից կամ հատուցել դրանց վերացման համար գնորդի կատարած ծախսերը.
կամ լուծել պայմանագիրը, վնասները հատուցելով գնորդին:
Մանրածախ առևտրի ձեռնարկություններում իրը գնած անձի կողմից այդ իրավունքների իրականացման կարգը որոշվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(28.07.82 խմբագրությամբ)