Հոդված 249. ՎԱՃԱՌՎԱԾ ԻՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 249. ՎԱՃԱՌՎԱԾ ԻՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Եթե վաճառողը մինչև իրը գնորդին հանձնելը չի հայտնել վաճառված իրի թերությունների մասին, ապա գնորդն իրավունք ունի այդ թերությունները հայտնաբերելուց հետո անհապաղ պահանջ ներկայացնելու վաճառողին իրի թերությունների առթիվ, սակայն իրը հանձնելու օրվանից վեց ամսից ոչ ուշ, իսկ շինության թերությունների առթիվ` շինությունը գնորդին ի սեփականություն հանձնելու օրվանից մեկ տարուց ոչ ուշ: Եթե շինության հանձնման օրը անհնար է որոշել կամ եթե մինչև առուծախի պայմանագիր կնքելը շենքը գտնվելիս է եղել գնորդի տիրապետության տակ` պայմանագրի կնքման օրվանից:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են այլ ժամկետներ սահմանվել մանրածախ առևտրական կազմակերպությունների վաճառած իրերի թերությունների վերաբերյալ պահանջներ ներկայացնելու համար:
(30.10.74 խմբագրությամբ)