Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 21 · ԱՌՈՒԾԱԽ

Հոդված 250. ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱճԱՌՎԱԾ ԻՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 250. ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱճԱՌՎԱԾ ԻՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Մանրածախ առևտրական կազմակերպությունների միջոցով վաճառվող իրերի համար սույն օրենսգրքի 267 հոդվածին համապատասխան երաշխիքային ժամկետներ սահմանվելու դեպքում այդ ժամկետները հաշվվում են մանրածախ վաճառքի օրվանից: Գնորդը կարող է երաշխիքային ժամկետի ընթացքում վաճառողին պահանջ ներկայացնել վաճառված իրի այն թերությունների առթիվ, որոնք արգելք են հանդիսանում իրի նորմալ օգտագործմանը:

Վաճառողը պարտավոր է ապահովել իրի թերությունների անվճար վերացումը, կամ այն փոխարինել պատշաճ որակի իրով, կամ ետ վերցնել այն և գնորդին վերադարձնել իրի համար վճարված գումարը, եթե չապացուցի, որ թերություններն առաջացել են իրի օգտագործման կամ պահպանման կանոնները գնորդի կողմից խախտվելու հետևանքով:

Եթե վաճառված իրի թերությունների առթիվ պահանջներ ներկայացնելու համար սահմանվել է սույն օրենսգրքի 249 հոդվածում նշված ժամկետներից ավելի կարճատև երաշխիքային ժամկետ, ապա կիրառվում են այդ հոդվածով սահմանված ժամկետները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։