Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 21 · ԱՌՈՒԾԱԽ

Հոդված 252. ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԻՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՆՈՐԴԻ ԴԵՄ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 252. ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԻՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՆՈՐԴԻ ԴԵՄ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Եթե մինչև իրի վաճառումը ծագած հիմքով մի երրորդ անձ իրը վերցնելու հայց ներկայացնի գնորդի դեմ, ապա գնորդը պարտավոր է գործին մասնակից դարձնել վաճառողին, իսկ վաճառողը պարտավոր է մասնակցել այդ գործին գնորդի կողմում:

Գնորդի կողմից վաճառողին գործին մասնակից չդարձնելը վաճառողին ազատում է պատասխանատվությունից գնորդի առաջ, եթե վաճառողն ապացուցի, որ մասնակցելով գործին, ինքը կարող է կանխել վաճառված իրը գնորդից վերցնելը:

Գնորդի կողմից գործում ներգրավված, բայց գործին չմասնակցած վաճառողը զրկվում է գործը գնորդի կողմից ոչ ճիշտ վարելն ապացուցելու իրավունքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։