ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 21 · ԱՌՈՒԾԱԽ
Հոդված 253. ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՎԱՃԱՌՎԱԾ ԻՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՎ ՎԵՐՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 253. ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՎԱՃԱՌՎԱԾ ԻՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՎ ՎԵՐՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Եթե դատարանի, արբիտրաժի կամ միջնորդ դատարանի վճռով գնորդից վերցվել է վաճառված իրը, ապա վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել նրա կրած վնասները:
Անվավեր է կողմերի համաձայնությունը վաճառողի պատասխանատվությունը վերացնելու կամ սահմանափակելու մասին, եթե վաճառողը, գիտենալով վաճառվող իրի նկատմամբ երրորդ անձի իրավունքների առկայության մասին, չի նախազգուշացրել գնորդին: