ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 22 · ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Հոդված 255. ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 255. ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Փոխանակության պայմանագրով կողմերը մի գույք փոխանակում են մի այլ գույքի հետ:
Փոխանակության պայմանագրի նկատմամբ համապատասխանորեն կիրառվում են սույն օրենսգրքի 239-241.1 և 243-253 հոդվածների կանոնները: Ընդսմին փոխանակության պայմանագրի մասնակիցներից յուրաքանչյուրը համարվում է այն գույքը վաճառողը, որն ինքը տալիս է, և այն գույքի գնորդը, որն ինքը ստանում է:
Փոխանակության այն պայմանագիրը, որի կողմերից մեկը կամ երկու կողմն էլ պետական կազմակերպություններ են, կարող է կնքվել ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում միայն:
(25.06.86 խմբագրությամբ)