ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 23 · ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 256. ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 256. ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Նվիրատվության պայմանագրով մեկ կողմը գույքը անհատույց մյուս կողմին է տալիս ի սեփականություն:
Նվիրատվության պայմանագիրը կնքված է համարվում գույքը հանձնելու պահին:
Քաղաքացին կարող է պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությանը գույք նվիրել նաև որոշակի հանրօգուտ նպատակի համար այդ գույքն օգտագործելու պայմանով: