Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 24 · ՏԱՆ ՕՏԱՐՈՒՄԸ ՑՄԱՀ ՀՈԳԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ

Հոդված 258. ՑՄԱՀ ՀՈԳԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ ՏԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 258. ՑՄԱՀ ՀՈԳԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ ՏԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագրով մեկ կողմը (օտարողը), որն իր տարիքով կամ առողջության վիճակով անաշխատունակ անձ է, մյուս կողմին (գույք ձեռք բերողին) ի սեփականություն է հանձնում բնակելի տուն կամ նրա մի մասը, որի փոխարեն գույք ձեռք բերողը պարտավորվում է օտարողին մինչև նրա կյանքի վերջը նյութապես ապահովել նատուրայով` բնակարանով, սննդով, խնամքով և անհրաժեշտ օգնությամբ:

Ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագրով գույք ձեռք բերողը տան պատահական կորստի դեպքում կրում է այդ պայմանագրով իր ստանձնած պարտականությունները:

Գույքը ձեռք բերողի կողմից տունն օտարելը կամ գրավ դնելը օտարողի կենդանության օրոք չի թույլատրվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։