Հոդված 260. ՑՄԱՀ ՀՈԳԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ ՏԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Հոդված 260. ՑՄԱՀ ՀՈԳԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ ՏԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագիրը կարող է լուծվել`
օտարողի պահանջով, եթե գույք ձեռք բերողը չի կատարում այդ պայմանագրով ստանձնած պարտականությունները.
գույք ձեռք բերողի պահանջով, եթե նրանից անկախ հանգամանքների հետևանքով այնքան է փոխվել նրա նյութական դրությունը, որ նա ի վիճակի չէ օտարողի մասին հոգալ ըստ պայմանավորվածության, կամ եթե օտարողը լիովին վերականգնել է իր աշխատունակությունը:
Վերը նշված հիմքերով պայմանագիրը լուծվելու դեպքում տունը պետք է վերադարձվի օտարողին: Օտարողի մասին հոգալու ծախսերը, որ գույք ձեռք բերողը կատարել է մինչև պայմանագրի լուծումը, չեն հատուցվում: Սակայն եթե պայմանագիրը լուծվել է օտարողի աշխատունակությունը վերականգնվելու պատճառով, վերջինս իրավունք չունի պահանջելու տունը վերադարձնել և միայն պահպանում է պայմանագրով իրեն հատկացված բնակելի տարածությունից ցմահ անհատույց օգտվելու իրավունքը: