Հոդված 262. ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 262. ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Մատակարարման պայմանագրով մատակարարող կազմակերպությունը պարտավորվում է որոշակի ժամկետներում կամ ժամկետում գնորդ կազմակերպությանը (պատվիրատուին) որոշակի արտադրանք հանձնել ի սեփականություն (օպերատիվ կառավարման համար) արտադրանքի բաշխման` երկու կազմակերպությունների համար էլ պարտադիր պլանային ակտի համաձայն. գնորդ կազմակերպությունը պարտավորվում է ընդունել արտադրանքը և դրա համար վճարել սահմանված գներով:
Մատակարարման պայմանագիր է նաև կազմակերպությունների միջև նրանց հայեցողությամբ կնքվող այն պայմանագիրը, որով մատակարարը պարտավորվում է պլանային կարգով չբաշխվող արտադրանքը գնորդին հանձնել պայմանագրի կնքման պահի հետ չհամընկնող ժամկետում:
Առանց պայմանագիր կնքելու արտադրանքը մատակարարվում է միայն ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված դեպքերում:
(28.07.82 խմբագրությամբ)