ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 25 · ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Հոդված 263. ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԹԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՅՆ ՉՎԵՐՑՆԵԼԸ
Հոդված 263. ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԹԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՅՆ ՉՎԵՐՑՆԵԼԸ
Պայմանավորված ժամկետում մատակարարի կողմից թերի մատակարարված կամ գնորդի կողմից չվերցված արտադրանքի քանակը պետք է մատակարարվի (վերցվի) մատակարարումների կանոններով, արտադրանքի առանձին տեսակների մատակարարման հատուկ պայմաններով (սույն օրենսգրքի 269 հոդված) կամ պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում:
Գնորդն իրավունք ունի` մատակարարին ծանուցելով հրաժարվելու այն արտադրանքն ընդունելուց, որի մատակարարումը ուշացվել է, եթե այլ բան չի նախատեսված պայմանագրում: Մինչև գնորդից ծանուցում ստանալը մատակարարի ուղարկած արտադրանքը գնորդը պարտավոր է ընդունել և գինը վճարել: