ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 25 · ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Հոդված 264. ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՍՈՐՏԻՄԵՆՏԸ
Հոդված 264. ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՍՈՐՏԻՄԵՆՏԸ
Արտադրանքը պետք է մատակարարվի պայմանագրով նախատեսված ասորտիմենտով:
Տվյալ ասորտիմենտի մեջ մտնող արտադրանքի որոշ տեսակների մատակարարումը ավելի մեծ քանակությամբ, քան նախատեսված է պայմանագրով, չի հաշվվում արտադրանքի թերի մատակարարված մյուս տեսակների պակասը լրացնելու համար, բացի այն դեպքերից, երբ այդպիսի մատակարարումը կատարվել է գնորդի համաձայնությամբ:
Ասորտիմենտի մեջ մտնող արտադրանքի առանձին տեսակների թերի մատակարարման համար մատակարարը վճարում է սահմանված տուժանքը, թեկուզ պայմանագրով նախատեսված ժամկետում արտադրանքի մատակարարումն ըստ ընդհանուր արժեքի կատարվել է: