Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 25 · ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Հոդված 267. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 267. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Գնորդին մատակարարված արտադրանքի այն թերությունները պարզելու ժամկետներն ու կարգը, որոնք նա չէր կարող հայտնաբերել արտադրանքի սովորական ընդունման ժամանակ, և ոչ պատշաճ որակի արտադրանք մատակարարելու համար մատակարարողին գնորդի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետներն ու կարգը որոշվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

Երկարատև օգտագործման կամ պահպանման նպատակով նախատեսված արտադրանքի նկատմամբ ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով կարող են նախատեսվել ավելի երկարատև ժամկետներ` գնորդի կողմից հիշյալ թերությունները պատշաճ կարգով պարզելու (երաշխիքային ժամկետներ) և այդ թերությունները վերացնելու կամ արտադրանքը փոխարինելու վերաբերյալ մատակարարողին հետագայում պրետենզիոն պահանջներ ներկայացնելու համար: Մատակարարողը պարտավոր է անհատույց շտկել այն արտադրանքի թերությունները, որի նկատմամբ սահմանվել է երաշխիքային ժամկետ, կամ արտադրանքը փոխարինել, եթե չապացուցի, որ թերություններն առաջացել են արտադրանքի օգտագործման կամ պահպանման կանոնները գնորդի կողմից խախտվելու հետևանքով:

Պայմանագրերով կարող են սահմանվել երաշխիքային ժամկետներ, եթե դրանք չեն նախատեսված ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով, ինչպես նաև ավելի երկարատև երաշխիքային ժամկետներ, քան նախատեսված են ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով:

Մանրածախ առևտրական կազմակերպությունների միջոցով վաճառվող ժողովրդական սպառման ապրանքների նկատմամբ երաշխիքային ժամկետը հաշվվում է իրի մանրածախ վաճառքի օրվանից (սույն օրենսգրքի 250 հոդված):

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։