ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 25 · ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Հոդված 270. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 270. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մատակարարման պայմանագրով ստանձնած պարտականությունները խախտելու համար սույն օրենսգրքի 269 հոդվածում նշված կանոններին ու Հատուկ պայմաններին համապատասխան գանձվում են տուժանք (տուգանք, տույժ) և վնասները:
Ոչ պատշաճ որակի կամ անկոմպլեկտ արտադրանք մատակարարվելու դեպքերում գնորդը մատակարարողից գանձում է սահմանված տուժանքը (տուգանքը) և, բացի դրանից, այդպիսի մատակարարմամբ պատճառված վնասներ, չհաշված տուժանքը (տուգանքը):