Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 26 · ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄԸ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՍՈՎԽՈԶՆԵՐԻՑ ԵՎ ՄՅՈՒՍ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հոդված 272. ԿՈՆՏՐԱԿՏԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 272. ԿՈՆՏՐԱԿՏԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Կոնտրակտացման պայմանագրերում պետք է նախատեսվեն`

գյուղատնտեսական արտադրանքի քանակը (ըստ արտադրանքի տեսակների), որակը, փոխադրման ժամկետները, կարգն ու պայմանները և հանձնման վայրերը.

մթերող կազմակերպությունների և ձեռնարկությունների` արտադրանքը ժամանակին ընդունելու և սահմանված գներով նրա համար վճարելու պարտականությունը, ինչպես նաև կոլտնտեսություններին դրամական ավանսներ տալու ժամկետներն ու չափերը.

գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը կազմակերպելու և այդ արտադրանքը ընդունման կայաններն ու ձեռնարկությունները փոխադրելու գործում կոլտնտեսություններին, սովխոզներին և մյուս տնտեսություններին օգնություն ցույց տալու պարտականությունները.

կողմերի փոխադարձ գույքային պատասխանատվությունը` իրենց պարտականությունները չկատարելու դեպքում:

Կոնտրակտացման տիպային պայմանագրերը հաստատվում են ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։