Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 27 · ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

Հոդված 273. ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 273. ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմին (փոխառուին) է հանձնում ի սեփականություն կամ օպերատիվ կառավարման համար (սույն օրենսգրքի 94, 118 և 136 հոդվածներ) փող կամ տեսակային հատկանիշներով որոշված իրեր, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել փողի նույն գումարը կամ նույն տեսակի ու որակի հավասար քանակության իրեր:

Հիսուն ռուբլուց ավելի գումարի փոխառության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:

Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում փողի կամ իրերի հանձնման պահին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։