ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 27 · ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ
Հոդված 275. ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԻՃԱՐԿՈՒՄԸ
Հոդված 275. ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԻՃԱՐԿՈՒՄԸ
Փոխառուն իրավունք ունի վիճարկելու փոխառության պայմանագիրը վերջինիս անփողության պատճառով, ապացուցելով, որ փողը կամ իրերը իրականում ամենևին չեն ստացվել փոխատուից կամ ստացվել են ավելի քիչ քանակությամբ, քան նշված է պայմանագրում:
Այն դեպքերում, երբ փոխառության պայմանագիրը կնքվել է գրավոր (սույն օրենսգրքի 273 հոդված), չի թույլատրվում անփողության պատճառով նրա վիճարկումը վկաների ցուցմունքների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեորեն պատժելի արարքներ կան: