Հոդված 278. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՐԿՂԵՐԻ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴԵՐԻ ՓՈԽԱՌԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 278. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՐԿՂԵՐԻ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴԵՐԻ ՓՈԽԱՌԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արհեստակցական միությունների ֆաբրիկային, գործարանային և տեղական կոմիտեներին առընթեր հասարակական փոխադարձ օգնության դրամարկղերը բանվորներին ու ծառայողներին տալիս են երկարաժամկետ և կարճաժամկետ վարկեր: Փոխադարձ օգնության դրամարկղերը կոլտնտեսություններում վարկեր են տալիս կոլտնտեսականներին: Ստեղծագործական միությունների ֆոնդերը վարկեր են տալիս գրականության և արվեստի աշխատողներին:
Վարկերի ժամկետները և դրանք տալու պայմանները որոշվում են հասարակական փոխադարձ օգնության դրամարկղի տիպային (օրինակելի) կանոնադրությամբ և ստեղծագործական միությունների ֆոնդերի կանոնադրություններով:
Վարկը սահմանված ժամկետում չմարելու դեպքում վարկ ստացողի նկատմամբ կիրառվում են հասարակական ներգործության միջոցներ: Եթե վարկ ստացողը շարունակում է խուսափել վարկը մարելուց, ապա վարկի գումարը բռնագանձվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի սահմանված կարգով: