ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ
Հոդված 28. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 28. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքով կամ կանոնադրությամբ իրենց տրված իրավունքների սահմաններում:
Իրավաբանական անձի մարմիններ նշանակելու կամ ընտրելու կարգը որոշվում է կանոնադրությամբ: