Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 28 · ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 281. ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 281. ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

Գույքային վարձակալության պայմանագրի ժամկետը չպետք է տասը տարուց ավելի լինի:

Պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների միջև կնքված շինության կամ ոչ բնակելի շենքի վարձակալության պայմանագրի ժամկետը հինգ տարուց, իսկ սարքավորման կամ այլ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետը մեկ տարուց ավել չպետք է լինի:

Պետական, կոոպերատիվ կամ մյուս հասարակական կազմակերպության կողմից քաղաքացուն տրամադրվող տնային գործածության առարկաների, երաժշտական գործիքների, սպորտային ինվենտարի, մարդատար ավտոմոբիլների և անձնական օգտագործման մյուս գույքի վարձակալության (կենցաղային վարձույթի) պայմանագրի ժամկետը չպետք է ավելի լինի կենցաղային վարձույթի համապատասխան տիպային պայմանագրով սահմանված ժամկետից (սույն օրենսգրքի 298 հոդված):

Վերը նշվածից ավելի երկարատև ժամկետով պայմանագիր կնքվելու դեպքում պայմանագիրը կնքված է համարվում համապատասխանորեն` տասը տարով, հինգ տարով, մեկ տարով կամ կենցաղային վարձույթի տիպային պայմանագրով սահմանված ժամկետով:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։