ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 28 · ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 290. ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԸ
Հոդված 290. ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԸ
Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքի օգտագործման վարձը: Նա իրավունք ունի պահանջելու համապատասխանորեն պակասեցնել վարձավճարը, եթե գույքի օգտագործման` պայմանագրով նախատեսված հնարավորությունը էականորեն պակասել է այնպիսի հանգամանքների հետևանքով, որոնց համար ինքը պատասխանատու չէ: