ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 28 · ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 293. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԿԵՏ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՁԱՏՈՒԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Հոդված 293. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԿԵՏ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՁԱՏՈՒԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Վարձատուն կարող է դատարան, արբիտրաժ կամ միջնորդ դատարան պահանջ ներկայացնել վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու մասին`
1) եթե վարձակալը գույքն օգտագործում է պայմանագրին կամ գույքի նշանակությանը ոչ համապատասխան.
2) եթե վարձակալը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վատթարացնում է գույքի վիճակը.
3) եթե վարձակալը չի մուծել վարձավճարը վճարման ժամկետը լրանալու օրվանից երեք ամսվա ընթացքում, իսկ կենցաղային վարձույթի պայմանագրով` մեկ ամսվա ընթացքում.
4) եթե վարձակալը չի կատարում հիմնական վերանորոգումը այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով հիմնական վերանորոգումը վարձակալի պարտականությունն է: