ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 31 · ԿԱՊԱԼ
Հոդված 358. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆՅՈՒԹՈՎ
Հոդված 358. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆՅՈՒԹՈՎ
Եթե աշխատանքը լրիվ կամ մասամբ կատարվում է պատվիրատուի նյութով, ապա կապալառուն պատասխանատու է այդ նյութի ոչ ճիշտ օգտագործման համար: Կապալառուն պարտավոր է պատվիրատուին հաշվետվություն ներկայացնել նյութի ծախսման մասին և վերադարձնել նյութի մնացորդը:
Եթե կենցաղային պատվերով աշխատանքը կատարվում է պատվիրատուի նյութով, ապա պայմանագիրը կնքելիս կապալառուի կողմից պատվիրատուին տրվող անդորրագրում պետք է նշվի նյութի ճիշտ անունը և կողմերի համաձայնությամբ որոշվի դրա գնահատումը: