ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 31 · ԿԱՊԱԼ
Հոդված 360. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՅՈՒԹԵՐԻ և ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԸՍՏ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
Հոդված 360. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՅՈՒԹԵՐԻ և ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԸՍՏ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
Սոցիալիստական կազմակերպություններն իրավունք ունեն ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշված կարգով ու սահմաններում իրենց նյութերը և սարքավորումը սոցիալիստական արդյունաբերական ձեռնարկություններին հանձնելու` ըստ կապալի պայմանագրի արտադրանք տալու համար:
Այս հոդվածի հիման վրա կնքվող պայմանագրում, բացի այլ պայմաններից, պետք է նախատեսված լինեն նյութերի ծախսման նորմաները, մնացորդների ու հիմնական մնացուկների վերադարձման ժամկետները, ինչպես նաև կապալառուի պատասխանատվությունը այդ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: