Հոդված 366. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԽՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 366. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԽՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Եթե կապալառուն թույլ է տվել պայմանագրի պայմաններից այնպիսի շեղումներ, որոնք վատթարացրել են աշխատանքը, կամ աշխատանքում այլ թերություններ է թույլ տվել, ապա պատվիրատուն իրավունք ունի իր ընտրությամբ պահանջելու կամ հարկ եղած ժամանակամիջոցում անհատույց շտկել նշված թերությունները, կամ հատուցել աշխատանքի թերություններն իր միջոցներով շտկելու համար իր կատարած անհրաժեշտ ծախսերը` եթե պայմանագրով նախատեսված է պատվիրատուի այդ իրավունքը կամ համապատասխանորեն նվազեցնել աշխատանքի վարձատրությունը:
Աշխատանքում պայմանագրից էական շեղումների կամ այլ էական թերությունների առկայության դեպքում պատվիրատուն իրավունք ունի պահանջելու պայմանագրի լուծում և վնասների հատուցում:
Եթե պայմանագրի պայմաններից էական շեղումներ կամ այլ էական թերություններ են հայտնաբերվել այն իրի մեջ, որ ըստ կենցաղային պատվերի պատրաստվել է պատվիրատուի նյութով, ապա պատվիրատուն իրավունք ունի իր ընտրությամբ պահանջելու` կամ նույն տեսակի ու նույն որակի նյութից պատրաստել ուրիշ իր, կամ պայմանագրի լուծում և վնասների հատուցում: